A
A
Պայթյուն Հայ-հունական քոլեջի տարածքում
Այսօր, ժամը 9։23-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել այն մասին, որ Արշակունյաց 40 հասցեում՝ Երեւանի Հայ-հունական պետական քոլեջի տարածքում, պայթյուն է տեղի ունեցել։
«Ա1+»-ին ԱԻՆ-ից տեղեկացրին, որ նախնական տվյալներով՝ պատճառն այդ տարածքով անցնող բարձրավոլտ լարերն են։ Պայթյունի արդյունքում 30/50 սմ-ոց փոսեր են գոյացել։ Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ։
Զոհերի ու տուժածների մասին ԱԻՆ-ը տեղեկություն չուներ։