Դիտեք Ա1+-ի ուղիղ եթերում
Հոկտեմբերի 11-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի մամուլի ասուլիս՝ նվիրված Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվան:
Ասուլիսի բանախոսներն են.
Սուրեն Քրմոյանը՝ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար,
Արա Տեր-Գրիգորյանը` Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ,
Հրանտ Կարապետյանը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ, անզգայացնող բժիշկ,
Վիոլետա Զոփունյանը՝ իրավաբան:
Բանախոսները կխոսեն պալիատիվ օգնությունը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց՝ համապատասխան ցավազրկողներ ստանալու խոչընդոտների մասին:
Համաձայն այս խնդրի վերաբերյալ Հայաստանում իրականացված կարիքների գնահատման` գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի: Նրանց մեծամասնությանն անհրաժեշտ է լիարժեք ցավազրկում: