Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հեռուստաալիքը կհեռացնի՞ համակարգչից (տեսանյութ)

Հասարակություն
de9eb151b6bcd1541f8e7b08623f63cc

Հայաստանում իրական Հանրային հեռուստաընկերություն ստեղծելու գաղափարն այսօր մի խումբ մարդկանց հավաքել էր նույն սեղանի շուրջ։

Գաղափարի հեղինակներից մեկի՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ այսօր մեր հասարակությունը արբանյակային հեռուստաընկերության կարիք ունի.«Այն ակնկալիքը, թե արագ զարգացող ինտերնետը և ինտերնետային բովանդակությունը կարող է փոխարինել հեռուստատեսությանը և լրացնել այն պակասը, ինչ ունենք, անձամբ իմ սպասելիքները չեն արդարացրել»:

Հիմք ընդունելով այսօրվա հայաստանյան եթերը՝ «Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը զգուշացրեց՝ ներկայիս հեռուստարտադրանքի որակը մեզ տանելու է փակուղի, որում կարող ենք խեղդվել բոլորս.«Կորցնելու ենք ճաշակ, որակ և նույնիսկ գաղափար»:

Մանրամասները՝ տեսանյութում.