Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխվի՞ գնդապետի խափանման միջոցը

Հասարակություն
3b2cb6ee27bb56ea7b8c048b8e3b6103

Վերաքննիչ քրեական դատարանում վաղը բողոքարկվելու է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու որոշումը։

Սեպտեմբերի 22-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։

Նրա մարտական ընկերները պահեստազորի գնդապետին համարում են սոցիալական բանտարկյալ եւ նրան մեղադրանք առաջադրելը համարում են դրա արդյունք։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա երկրորդ պաշտպան Վարուժան Ավետիսյանը, նրանք սպասում են նաեւ համաներման կիրառմանը։ Սակայն առայժմ ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի կատարվել. «Առաջին հերթին իրենց կադրերի վրա են տարածում, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են անազատության մեջ»։

Հիշեցնենք՝ ըստ ՊՆ քննչական ծառայության՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով գնդապետը հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար։
Վոլոդյա Ավետիսյանը առաջին ազատամարտիկն էր, ով Ազատության հրապարակում նստացույց էր սկսել՝ բարձրաձայնելով ազատամարտիկների սոցիալական ծանր պայմանների մասին։