Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանը՝ ընդդեմ կանաչների

Հասարակություն
57276d1828de27964ec27873cea512a7

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Կանաչների միությանը թույլ չի տալիս մասնակցել հանքարդյունաբերությանը նվիրված Ազգային ժողովի լսումներին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Այս վերջին լսումներին ինձ ասացին, որ մենք Կանաչների միությանը չենք հրավիրել ու չենք հրավիրի այդ լսումներին մասնակցելու: Մեկ ու կես տարի առաջ նույն ԱԺ-ում, երբ որ նա օբյեկտիվ չքննարկեց խնդիրը, ես ուղղակի նրան ասեցի՝ դուք հանքատեր եք և իրավունք չունեք այս կարգի նիստեր անցկացնելու: Գուցե դա էր պատճառը, որ կանաչներին այս անգամ զրկեցին մասնակցել այդ կարևորագույն քննարկմանը»,- նշեց միության նախագահը:

Մենք զրուցեցինք նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ, ով նշեց, որ երեկվա լսումներին մասնակցել է մոտավորապես 20 հասարակական կազմակերպություն, իսկ Կանաչների միության նախագահի հայտարարությունը պարոն Այվազյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դա իրա կարծիքն ա, մնացած մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: