«Մենք Զարուհուն քննադատելու իրավունք չունենք»
Քաղաքագետ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշադրություն հրավիրեց այն ուժերի վրա՝ երիտասարդներ, ազատամարտիկներ, որոնք ուզում են վերածնել մեր երկիրը, որոնք կարող են պայքարել: Պարոն Մանուչարյանը հատկապես առանձնացնում է ազատամարտիկներին. «Ազատամարտիկները յուրահատուկ մարդիկ են, նրանք տեսել են կյանքի ու մահվան սահմանագիծը, նրանք սկսեցին պայքարել, այնուհետև խորացրեցին ու սկսեցին համագործակցելու եզրեր փնտրել: Ես պատրաստ եմ նրանց հետ համագործակցել, սա հանուն Հայաստանի է, սա «Ավե Մարիա» է հայկական տարբերակով»,-նշեց նա:
Պարոն Մանուչարյանը նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ նստաշրջանին Սերժ Սարգսյանին ուղղված Զարուհի Փոստանջյանի հարցին՝ նկատելով. «Զարուհին խիզախ աղջիկ է, մենք նրան քննադատելու իրավունք չունենք։ Ես կարծում եմ, որ հարցը ուղղակի կիսատ մնաց, պետք էր հարցը ավելի լայն ձևակերպել, քանի որ Զարուհու կողքին նստած ֆրանսիացի պատգամավորները նույնպես կարող էին նման հարց տալ միլիարդներ տանուլ տված Օլանդին»,- եզրափակեց նա: