Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղմթերքն ամբողջությամբ թունավորված է» (տեսանյութ)

Հասարակություն
a5253c1ae857b69b9c23a2d893679241

Սյունիքի մարզի Կապանի և Քաջարանի բնակչության կյանքը վտանգված է: Ահազանգում են բնապահպանները` հիմք ընդունելով սեփական ուսումնասիրությունները:

«Երբ որ ուսումնասիրվել է գյուղմթերքը, այն ամբողջությամբ ծանր մետաղներով թունավորված է եղել»,- ասում է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Աղլամազյանը, իսկ միության մեկ այլ անդամ՝ Լեւոն Գալստյանը, հավելում է. «Սյունիքում մարդիկ հիմա էլ զգում են այդ 10-20 տարվա ծանրաբեռնվածությունը, նրանք լուրջ խնդիրներ ունեն»:

Բնապահպանները նաև հարց են բարձրաձայնում՝ ո՞ւր են գնում հանքարդյունաբերության շահույթները: Նրանք ասում են, որ կառավարությունը սերտաճել է հանքարդյունաբերական բիզնեսին: Իրավիճակից դուրս գալու համար բնապահպանները մեկ ելք են տեսնում՝ հանրությունը պետք է ինքը թելադրի, թե ինչպես կառավարությունը վարվի սահմանադրորեն ժողովրդին պատկանող հանքային հարստությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: