Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր

Հասարակություն
7ad8b3d876f5255b1999f816a01f14b6

Հոկտեմբերի 9-ին՝ ժ. 11:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում ("Ballroom") «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում` «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» խորագրով:
Քննարկման բանախոսներն են.

Վահագն Ղազարյանը՝ փորձագետ (ԽՀԱԱՀ և Մաքսային միության հիմնական տարբերությունները),

Աննա Մակարյանը՝ փորձագետ (Հայաստանի ներկայիս սոցիալական և տնտեսական մարտահրավերները Մաքսային միության հեռանկարում),

Արտակ Մանուկյանը՝ փորձագետ (ԵՄ և Մաքսային միության անդամ երկրների պետական գնումների համակարգերի համեմատական վերլուծություն):

Բանախոսների ցանկը համալրվում է: Քննարկմանը կմասնակցեն ներկայացուցիչներ նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններից:

Զեկույցներին կհաջորդի հարց ու պատասխան, այնուհետև`բաց քննարկում ՀՀ կառավարության անդամների, քաղաքական գործիչների, եվրոպական երկրների դեսպանների և այս պահին Հայաստանում գտնվող պատվիրակների հետ:

«Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի a1plus.am կայքում:

Այս քննարկումը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբերի ընթացքում կընդգրկի բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին: