Քննարկում դատախազությունում՝ «Մուղալյանի գործով» (տեսանյութ)
Վաղը ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում է լինելու Նորապատ գյուղում «խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու համար» 3 ձերբակալված երիտասարդների գործով։
Այսօր դատախազության մոտ էին Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի բարեկամներն ու ընկերները։ Նրանց խոսքերով՝ Արամը չէր կարող խուլիգանություն անել և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարել։
Իրավապաշտպան Արման Դանիելյանն ասում է. «էստեղ ուրիշ հարց էր քննարկվում. նույնիսկ մեղադրական վճռի պայմաններում իրենց պետք է ազատ արձակեն, որևէ իմաստ չկա իրենց կալանքի տակ պահելը։ Վաղը այս հարցը կքննարկվի»։
Դատախազը չպետք է թույլ տա իրեն վեր կենալ ու ինչ-որ հայտարարություններ անել՝ առանց որևէ հիմնավորման. սա առաջին հարցն է, որն այսօր հնչեցրել է 3 ձերբակալվածներից Արամ Մուղալյանի մայրը։
Ի դեպ, Արամ Մուղալյանը դադարեցրել է հացադուլը։
Հիշեցնենք՝ Արամ Մուղալյանն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Արթուր Քլյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են չորս դրվագով նույն հանցագործությունը կատարելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, երիտասարդները 4 անգամ հրկիզել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի անասունների համար նախատեսված անասնակերը: