Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բա պետությունը ո՞ւր ա» (տեսանյութ)

Հասարակություն
7e6866b2d7bff9aeae0af598798d2131

Հայկական ճարտարապետության հերթական պարտությունը տեղի ունեցավ հենց Ճարտարապետության համաշխարհային օրը: Փակ շուկան երեկ բացեց իր դռները սուպերմարկետի տեսքով, մուտքի մոտ ընդամենը մրգի եւ բանջարեղենի մի քանի սեղանիկ էին: Հուշակոթողի քանդված կամարները այդպես էլ չվերականգնվեցին: Ճարտարապետներն արձանագրում են՝ մեղավորը հասարակությունը չէ, ոչ էլ անգամ սեփականատերը, մեղավորը մշակույթի նախարարությունն է ու քաղաքապետարանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Փակ շուկան որպես մասնավոր դեպք չի ընկալում, եւ համարում է, որ երկրում ամենաթողության մթնոլորտն ավելի խորացավ։

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը Փակ շուկայի պայքարում փնտրել ու չի այդպես էլ չի գտել պետության դերը. «Սենց գալիս են քաղաքացիները իրենց գվարդիայով, Սամվել Ալեքսանյանը` իր գվարդիայով, բա պետությունը ո՞ւր ա»:

Իսկ Սաշուր Քալաշյանը փակ շուկայից անցում է ավելի ցավոտ խնդիրների, ցույց է տալիս Թուրքիայի Կարս նահանգի պատմամշակութային ժառանգությունների կատալոգը և ցավով արձանագրում՝ Թուրքիայում հայկական կոթողների հանդեպ ավելի ուշադիր են, մենք անգամ նման ձեռնարկ չունենք:

Մանրամասները` տեսանյութում: