Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր չվացուցակները բացառիկ են (տեսանյութ)

Հասարակություն
1cb1e881cecfb9e68281df4329ae116a

Երևանում օրերս շահագործվեցին էլեկտրոնային չվացուցակներ: Մասնագետները վստահեցնում են, որ դրանք իրենց տեսակի մեջ բացառիկ են, նույնիսկ ամենազարգացած երկրներում չկան:
Եթե համաշխարհային շուկայում էլեկտրոնային չվացուցակները միայն ցույց են տալիս երթուղիների ժամանումը, ապա Հայաստանում դրանք ավելի կատարելագործված են:

«Բարձր խտության ֆուլ HD ֆորմատի պրոֆեսիոնալ մոնիտորներ, որոնք հնարավորություն տվեցին բացի ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեից, ցույց տալ դիրքը քարտեզի վրա և սոցիալական, ինչպես նաև ունեն կոմերցիոն գովազդների հնարավորություն»,- ասաց նախագծի հեղինակ Սարգիս Մանուկյանը։

2012 թ.-ի դեկտեմբերին հասարակական տրանսպորտի վիճակը բարելավելու նպատակով Երևանում փորձնական 2 էլեկտրոնային չվացուցակներ տեղադրվեցին, իսկ այսօր դրանց թիվը հասել է 21-ի։ Արդեն 200 ավտոոբուս ապահովված է GPRS համակարգով:

Չվացուցակների նախագծի հեղինակ Սարգիս Մանուկյանը կարծում է, որ ցուցատախտակները կնպաստեն նաև տուրիզմի զարգացմանը.«Քարտեզի գոյությունը շատ կարեւոր է տուրիզմի զարգացման համար, այսինքն՝ տուրիստն իջնելով ավտոբուսից, միանգամից կարող է իմանալ նաեւ իր տեղը և հեշտ կողմնորոշվել»:

Այս նոր տեխնոլոգիայով հնարավոր է վերահսկել քաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների գործունեությունը։ Ցուցատախտակները տեղեկատվություն են տրամադրում նաև օդի ջերմաստիճանի և դրամի փոխարժեքի մասին։ Քաղաքացիները ոգևորված են. նրանց միակ մտահոգությունն այն է, որ սարքերը իսկապես աշխատեն:

«Բոլոր համարները չկան, եթե լինեն, շատ լավ բան է օգտագործելու համար» . ասաց երիտասարդ Տիգրան Քախվեջյանը:

Նունե Ավագյանն ասում է. «Կարիքը շատ կա, որովհետև ժողովուրդը չգիտի՝ որը որտեղ է գնում, ինֆորմացիա չունի, մանավանդ՝ վերջերս շատ երթուղիների համարներ փոխվել են»: