Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբաստանյալն իր վրա է վերցնում ողջ մեղքը

Հասարակություն
6910b2168e6793ff662461549e28f1e9

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի գործով» ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանի հետ կոնտակտի մեջ եղել և ինքն է նրան վնասվածքներ պատճառել։

Նա պնդեց, որ դեպքի օրը Վահե Ավետյանին ինքն է հարվածել մի քանի անգամ, թե որքան՝ չկարողացավ հիշել։ Ամբաստանյալը շեշտեց, որ բացի իրենից, այդ օրը Ավետյանին ոչ ոք չի մոտեցել եւ չի հարվածել. «Եթե ես տեսնեի, որ նա այդքան վատ վիճակում է, ես նրան ինքս հիվանդանոց կտեղափոխեի, չէի սպասի իր ընկերներին, սակայն ես էլ էի ջղայնացած, նա էլ ինձ է խփել»։

Դատախազի այն հարցին, թե որտեղից է վստահ, որ ուրիշ ոչ ոք չի վիճել ու չի հարվածել Վահե Ավետյանին, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը պատասխանեց. «Երբ ես նրան մոտեցա, նա լավ վիճակում էր, ես ամեն ինչ ճիշտ եմ ասել, չեմ ստում, ուղղակի հոգնել եմ կեղծիքի մեջ ապրել ու չեմ ուզում, որ իմ փոխարեն այսքան մարդ դատվի»։