Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում է քաղաքապետը պատվավոր քաղաքացու կոչում տալիս

Հասարակություն
1e7b88d0f6a1bcf8aef29dcfc1fbfdb2

Երեւանի ավագանու «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանին զայրացնում եւ զարմացնում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ վաղը ավագանու արտահերթ նիստ հրավիրելու որոշումը։

Օրակարգում ՝ Լեւոն Իգիթյանին եւ էլի մի քանի հոգու «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծն է։

«Երբ կարդացի, թե ինչի համար է նիստ հրավիրում, որ այս կամ այն քաղաքացուն պատվավոր քաղաքացու կոչում շնորհի, հիասթափվեցի եւ որոշեցի, որ չեմ մասնակցի նիստին»,- ասում է Դ. Սանասարյանը և հավելում, որ թերեւս, այնուամենայնիվ, կմասնակցի նիստին, «որպեսզի Լեւոն Իգիթյանի մասին (մյուսների դեմ բան չունեմ) կարծիքս հայտնեմ։ Տարոն Մարգարյանը պատվավոր քաղաքացու կոչում է տալիս նրանց, ովքեր կամ քծնում են իշխանություններին, կամ աղավաղում են քաղաքի ճարտարապետական տեսքը, փոխանակ պատվավոր քաղաքացու կոչում շնորհի բոլոր քաղաքացիներին, ովքեր ապրում, աշխատում և արարում են այս քաղաքում»։