«Աշխատավարձից էլ եմ գոհ, Զարուհի Փոստանջյանից էլ»
Այսօր` Արժանապատիվ աշխատանքի օրը մեկնարկեց բողոքի երթով, որին մասնակցում էին շուրջ 300 քաղաքացիներ, նրանցից Մարիամ Գևորգյանը նշեց, որ իր աշխատավարձը բավականացնում է միայն կոմունալ ծախսերը հոգալու համար, անելանելի վիճակում կհայտնվեն հատկապես ձմռանը:
Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, արդեն հոգնել է իր բողոքը արտահայտելու քննադատական եղանակներից, այնպես որ որոշեց կատակել. «Լսեք, իմ թոշակից էլ եմ գոհ, աշխատավարձից էլ եմ գոհ, Զարուհի Փոստանջյանից էլ եմ գոհ»:
Հայաստանի արհմիությունների նախագահ Անահիտ Ասատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս հանրապետությունում գրանցված են շուրջ 8000 քաղաքացիական աշխատողներ: Խոստացված հուլիսյան բարձրացումը չափազանց ուշացած կլինի. «Այսինքն` եթե մյուս տարվա հուլիսին այդ աշխատավարձը բարձրանա նույնիսկ 40 տոկոսով, ինքը չի բերի քաղծառայողին այն մակարդակին, որ նա ունեցել է 2008 թվականին»: Ըստ տիկին Ասատրյանի՝ աշխատավարձը պետք է բարձրացվի կրկնակի:
Մանրամասները` տեսանյութում քիչ անց: