Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվիթերը խոսում է Շավարշ Կարապետյանի մասին

Հասարակություն
3f3205f5379713895da693df7d5089bd

Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում մեկնարկեց օլիմպիական ջահի փոխանցավազքը: Կրեմլի տարածքով կրակը ձեռքին վազել են մի շարք մարզիկներ, այդ թվում՝ ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:

Հանկարծ Կարապետյանի ձեռքում ջահի կրակը հանգավ, ինչն էլ սոցիալական ցանցերում զրույցի թեմա է դարձել։ Բայց, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի։ Մասնավորապես Twitter միկրոբլոգում շատերն այս մասին գրելիս նաև հարցնում էին` արդյոք գիտե՞ք, թե ով է Շավարշ Կարապետյանը, գիտե՞ք նրա հերոսության, խիզախության ու բարության մասին։ Հղումներ են տեղադրվում լեգենդար հերոսի ու իսկական մարդու մասին, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել։

Հայտնի հաղորդավարուհի, Twitter-ում ակտիվ Թինա Կանդելակին գրում է. «Հիշեք՝ հայերի հետ կապված վատ նշան չկա։ Նույնիսկ եթե հայի ձեռքում ջահը հանգչում է՝ փողի նշան է»։
Նա նաեւ գրում է՝ ով տեսել է հանգած ջահը վառելու պահը, այս տարի կհղիանա։