A
A
Ազատամարտիկները կառավարության հետ հույսեր չեն կապում
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը` կալանքը, փոխելու պահանջով հավաքվել է շուրջ 900 ստորագրություն, որոնցից 500-ը ազատամարտիկների ստորագրություններն են: Այս մասին տեղեկացրեց ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը` հավելելով, որ գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Ազատամարտիկը նաև խոսեց պատերազմի մասնակիցների սոցիալական փաթեթից` նշելով, որ կառավարությունից հույսեր չունեն, և իրենց սոցիալական խնդիրների բարելավման ուղղությամբ որևէ դրական առաջընթաց այդպես էլ չեն տեսնում. «Բյուջեում չերևաց, որ դա քննարկվելու ա, եթե փակագծերը ԱԺ-ում բացվի, ամեն ինչ պարզ կլինի, բայց ես հույս չունեմ»,- նշեց նա: