Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը չլսեց պաշտպանին ու հեռացավ

Հասարակություն
53d50dd1320d46b8233f3d8cb778b90b

Վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Առաքելյանի գործով քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որ վերաբերում էր տուժող Տիգրան Ավետիսյանին։

Տիգրան Առաքելյանը պահանջում է, որ տուժողը եւս մեկ անգամ անցնի բժշկական փորձաքննություն մեկ այլ բուժհաստատությունում։ Պաշտպանական կողմը կասկածում է, որ տուժողի քիթը կոտրված է եղել, ինչպես ավելի վաղ ներկայացվում էր։

Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը փորձեց դատարանին ներկայացնել մեկ այլ միջնորդություն՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու պահանջով, սակայն դատարանն անգամ չլսեց պաշտպանին ու հեռացավ դահլիճից։ Դատական նիստի մասնակիցներն ուղեկցեցին նրան սուլոցներով ու «Ամոթ» վանկարկումով։

Դատական մյուս նիստը՝ չորեքշաբթի։