Փակ շուկայում գյուղացին տեղ չունի
Այս պահին ԱԺ պատգամավոր, Փակ շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանը շուկայում է։ Ասում է՝ եկել է շուկա՝ միրգ գնելու։
«Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորը պնդել է, թե ոչինչ չի քանդվել։
Այս ընթացքում գյուղացիներից մեկը դժգոհել է, որ շուկայում իրենց համար տեղ չկա, միայն վերավաճառողներին են տեղ տալիս։
Սամվել Ալեքսանյանն այս առնչությամբ ասել է. «Մենք ի՞նչ իմանանք՝ ովա գյուղացին, ովա վերավաճառողը»։
Սամվել Ալեքսանյանը չմեկնաբանեց Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ Փակ շուկայի կառուցապատման՝ խոստանալով հարցին անդրադառնալ ավելի ուշ։
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանի բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է։ Նա դատական կարգով ուզում է պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին ու Տարոն Մարգարյանին։