Վերաքննիչի դիմաց ակցիան շարունակվում է
Տիգրան Առաքելյանի գործով այսօրվա դատական նիստի հենց սկզբում պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություն՝ տուժող Շահեն Հարությունյանին կրկին դատարան կանչելու պահանջով, քանի որ կային ապացույցներ, որ դեպքի օրը Շ. Հարությունյանը չէր կորցրել հեռախոսը, ու փաստորեն տված ցուցմունքի ժամանակ ստել է։
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հավաստիացրեց, որ ծանուցում կուղարկի Շահեն Հարությունյանին՝ մյուս դատական նիստին ներկա գտնվելու համար։
Պաշտպանական կողմի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր տուժող Տիգրան Ավետիսյանին. Տիգրան Առաքելյանը պահանջում է, որ նա եւս մեկ անգամ անցնի բժշկական փորձաքննություն մեկ այլ բուժհաստատությունում։ Նրանք կասկածում են, որ տուժողի քիթը կոտրված է եղել, ինչպես ավելի վաղ ներկայացվում էր։
Այս միջնորդությունը քննարկելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այս պահին հայտարարված է ընդմիջում։
Տիգրան Առաքելյանի կողմնակիցները չեն դադարում վանկարկել «Ազատություն»՝ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց։