A
A
«Մենք տուպիկի մեջ ենք». Տ. Կարապետյան
«Ա1+»-ի խնդրանքով «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանն անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հարցին՝ այն որակեց «ստից հարց»։
«Ռուսը պարտադրում է՝ պետք է անդամակցենք։ Դրսի ուժերն են, որ մենք ապավինում ենք։ Ես դեմ եմ Մաքսային միությանն անդամակցելուն։ Մենք տուպիկի մեջ ենք։ Մենք արդեն գաղութացված ենք, ավաղ։ Ռուսաստանի հանդեպ ոչ մի հակակրանք չունեմ։ Յուրաքանչյուր պարտադրանքի դեմ եմ։
Իմ փողերը, իմ բիզնեսը, ինչ ունեմ՝ շնորհիվ Ռուսաստանի է։ Ես չեմ ընդունում էն ցինիկ արտահայտությունները, որ Ռուսաստանն է մեր սահմանը պահում, եթե Ռուսաստանը չլինի Ադրբեջանը...»,- նշում է Կարապետիչը։