Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համաներման փոխարեն արդար վճիռներ են պետք»

Հասարակություն
532b49e5abf00c77521576b085411b24

«Համաներման որոշումը Հայաստանում պահի թելադրանքով կայացվեց,- համոզված է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը,- անորոշ է այս որոշումը, երեւի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար է արված, համենայնդեպս այն իր բուն նպատակին չի ծառայում»։


Իսկ փաստաբան Հայկ Եգանյանը կարծում է, որ համաներման փոխարեն ավելի լավ կլիներ վճիռներն արդար լինեին. «Եթե վճիռներն արդար ու ճիշտ լինեին, ապա համաներման կարիք մենք այլեւս չէինք ունենա»։


Ըստ Խաչատուր Մարոզյանի՝ ամենամեծ բացթողումներից մեկն այն է, որ դատապարտյալների համար չեն ստեղծվում աշխատատեղեր. «Կան պատիժներ, որոնք թույլ են տալիս անգամ կալանավայրից դուրս աշխատել։ Դա շատ կարեւոր է դատապարտյալների համար։ Աշխատատեղերի ստեղծումը կնպաստի նաեւ, որ հանցագործն ավելի շուտ ուղղվի»։