«Թեղուտում վարորդները լողացած են» (տեսանյութ)
«Վալեքս գրուպը» փրկել է Թեղուտի բնակիչներին կեղտից»։
Այսպիսի ենթադրություն կարելի է անել՝ լսելով Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ Ալավերդիի «Անկույն+ 3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Արթուր Գրիգորյանը օրերս է եղել Թեղուտում, այցելել հանքաարդյունաբերության համալիր և հանքավայր։
«Ես հիացած եմ Վալեքս խմբով։ Եթե կարողանում է պահել հազարավոր ընտանիքների, մարդիկ ապրում են էդ գումարով, ես հիացած եմ հենց էդ մշակույթով։ Երբ մտնում ես տարածք, թվում է, որ էդ բոլոր վարորդները, բանվորները միշտ լողացած են, մաքուր են։ Տարբեր ձևի են բարևում իրար»,-ասել է Արթուր Գրիգորյանը։
Նա կասկած չունի, որ «Վալեքս» ընկերությունը հատած ծառերի փոխարեն նոր ծառեր կտնկի։
«Ես չեմ սիրում ճչացող ակտիվիստներ, որոնք ասում են՝ ասելու համար. հա տեսեք մենք օպոզիցիա ենք։ Ես Թեղուտում տեսա մեծ քաղաք, ես վնասվածքներ տեսա, բայց ես տեսա, որ էդ վնասվածքները ժամանակավոր բնույթ են կրում։ Ես հաստատ գիտեմ, որ Վալեքսի ղեկավարությունը զգուշությամբ է վերաբերվում տարածքներին։ Ես տեսա անգամ մի ծառ, որը փրկել էին քարով, որ մնար էդ ծառը։
Այսինքն էդ մարդիկ չեն եկել վնասել մեր բնությանը և փողերը լցնել ջեբերը ու գնալ, էդ մարդիկ եկել են՝ ինչ-որ մի բան անեն Հայաստանի համար և ինչքան հասկացա, էդ գումարները, որոնք ներ են դրվում հաստատ էդ ծառերը և կավելանան և մարդիկ էլ երջանիկ կապրեն հենց էդ գյուղերում»,-նշել է Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։