Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցչուհին չի խանգարել ԵՍ-ի կայացմանը

Հասարակություն
81e7b700f38e06d0a798e3556666915c

Կրթության փորձագետ, վաստակավոր ուսուցչուհի Անահիտ Բախշյանը նշում է, որ իր կայացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել իր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին՝ Վերգինե Նիկողոսյանը: 

Նրա խոսքերով՝ թեեւ իր դպրոցական տարիներին ամեն ինչ թելադրվում էր բոլորին, սակայն ուսուցչուհին չի խանգարել նրա ես-ի կայացմանը:

Այսօր տիկին Բախշյանը միաժամանակ հիշեց, որ եւ ֆիզիկայի ուսուցիչը նա նրան չէր սիրում, եւ ինքն էլ նրան. « Ֆիզիկայի ուսուցիչը միշտ նշում էր, որ ես հինգի գիտելիքներ չունեմ, բայց հակառակ նրան ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ», - հիշում է նա:

Անահիտ Բախշյանը հիշում է, որ հազար ինը հարյուր յոթանասուն երկու թվականինն ամուսնու հորդորով է ընդունվել դպրոց, սակայն սկզբի տարիները շատ դժվար են եղել, ցանկացել է դուրս գալ, բայց հետո ամեն ինչ հարթվել է: Միաժամանակ նշում է, որ ամբողջ կյանքում խղճացել է ուսուցիչներին:

«Եղել եմ ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն, իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի թողած հետքը բաժանել եմ աշակերտներիս մասնիկ առ մասնիկ, իսկ 2007 թ -ին ավարտվել եմ մանկավարժական կարիերաս»,- պատմեց նա:

Նրա խոսքերով՝ իր շնորհիվ է դպրոցներում քաղաքացիական, քրիստոնեական, ներառական եւ մասնագիտական կրթությունը դարձել պետական քաղաքականության մաս:

Թեեւ այս տոնական օրը, տիկին Բաշխյանը ցանկանում էր խոսել միայն լավ թեմաներից, սակայն անդրադառնալով մամուլում հայտնված այն լուրերին, թե առաջիկայում մոտ վեց հազար ուսուցիչ զրկվելու է աշխատանքից, նշեց, որ առայժմ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի: