Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուսուցչին պարգեւատրելը բրեժնեւյան փուլ է հիշեցնում»

Հասարակություն
0b7d9118e7fdbbf21e09f4884d5dd913

Տավուշի մարզի Սահմանամերձ Աչաջուր գյուղի մանկապարտեզ այցելում է շուրջ 100 երեխա: Դաստիարակչուհի Արմինե Հակոբյանը կառավարությանը հիշեցնում է՝ մանկապարտեզի շենք չունեն.
«Հարմարեցված շենք ունենք, էնպես որ հարմարվում ենք: Այսինքն՝ դպրոցի մի մասնաշենքում ենք ուղղակի, քանի որ երեխաները շատ են, պահանջարկը շատ է, հարմարեցրել ենք դպրոցի մասնաշենքը»:

Չնայած ուսուցիչների հոգսերին ու խնդիրներին՝ նրանք վստահեցնում են, որ սիրով են աշխատում։ Իրենց առաքելությունը համարում են աշակերտին գիտելիքով ապահովելը, նրա կողքին լինելը։ Ասում են՝ իրենց յուրաքանչյուր երեխային օգնելը տոն է: «Իսկ մնացածը, թե ով որ ամբիոնից ինչ ճառ կհնչեցնի, ում կրծքից մեդալիոն կկախեն, դա բրեժնևյան փուլն է հիշեցնում»,- ասում է Վահրամ Թոքմաջյանը, որը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում պատմություն է դասավանդում։
Նույն կրթահամալիրից Շամիրամ Պողոսյանն ասում է «Ցանկացած օր տոն է, չենք սպասում կոնկրետ ուսուցչի օր լինի, նոր զգանք սովորողների վերաբերմունքը մեր հանդեպ»:

Իսկ ուսուցիչներին այսօր մտահոգող թիվ մեկ խնդրի մասին իրեն իրավունք վերապահեց բարձրաձայնել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Նա դիմեց վաղ բաժակ բարձրացնող եւ ուսուցիչներին շնորհավորող պաշտոնյաներին. «Ի՞նչ են տալու բաժակաճառերը, եթե ուսուցիչները չպիտի կարողանան իրենց աշխատավարձով ապրեն: Ընդհանրապես կամ ամենօրյա վերաբերմունքն է ուսուցչի նկատմամբ, որը արտահայտվում է իր կատարած աշխատանքի դիմաց վարձով, եթե դու չես սա անում ու ուզում ես դա փոխարինել, ես դրա մեջ ավելի վատ բան եմ տեսնում։ Խնդիրը էն ա, որ ինչպես հասարակությունն ա անապահով վիճակում հայտնվել, նույն ախտը վարակել ա ուսուցչին»:

Նա վստահ է՝ այսօր մեր անկախությունն այլ մակարդակի վրա կլիներ, եթե մենք կարողանայինք կերտել ազատ մտավորական: