Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի թանկացման պայմանագիր չկա

Հասարակություն
d78a55451c487bd1c85882744695bfd1

Առանց հստակ փաստաթղթի և պայմանագրի թանկացվել է գազի գինը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը:

Ի սկզբանե գազի գնի թանկացման համար բերել են 3 պատճառ՝ Սահմանին գինը աճել է, «Հայռուսգազարդն» արել է մեծ ներդրումներ, և պետք է բարձրացվի աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն, ըստ Արամ Գրիգորյանի, «Հայռուսգազարդն» ընդամենը լսել է ինչ-որ բաներ և առանց պայմանագրի առկայության բարձրացրել գազի սակագինը: «Ցավոք սրտի, այսօր գազը դարձել է Հայաստանի Հանրապետության կառավարման քաղաքական գործընթաց»,- հավելեց Արամ Գրիգորյանը:
«Հայռուսգազարդի» նախկին աշխատակից Սիլվա Ադամյանը հավելում է, որ թեև չի ցանկանում անուններ տալ, բայց աշխատակիցների խոսքերով՝ նրանց աշխատավարձերը չեն բարձրացել և չեն էլ բարձրանալու: Ըստ նրա՝ «Հայռուսգազարդը» դրսից բարերարի տպավորություն է թողնում՝ հովանավորում, բարեգործություններ անում, բայց իր աշխատակիցների հետ շատ վատ է վարվում»։

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ ՄԱնուկյանը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր ուղղել, թե վերջապես ե՞րբ է ստանալու «Հայռուսգազարդի» և ռուսական «Գազպրոմի» միջև գազի գնի թանկացման մասին կնքված պայմանագրի բովանդակությունը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել էր, թե պայմանագիրը դեռևս կնքված չէ: