Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգնություն մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներին (տեսանյութ)

Հասարակություն
a16bd54e37f886d073568cf99629cb12

«Շիրակ կենտրոնը» տեսանյութ էր պատրաստել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների մասին:

Ինչպես մնացած շատ տեսանյութերի դեպքում, այս անգամ ևս արտերկրում բնակվող մեր հայրենակիցների արձագանքը չուշացավ: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին այցելեցին այդ առողջապահական հաստատություն և տնօրեն Նադյա Վարդանյանին հանձնեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու գյումրեցի, ներկայումս ԱՄՆ -ում բնակվող երգիչ-երգահան Արթուր Մադոյանի կողմից ուղարկված օգնությունը՝ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և բուժանձնակազմի համար նախատեսված համազգեստներ: Այսօր նույնանման օգնություն տրամադրվեց նաև Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամություն ունեցող  երեխաների ՀԿ-ին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: