A
A
«Երբեք չասեք՝ no comment»
Բրիտանական դեսպանատան հրավերով՝ «Հայաստանում Բրիտանիայի օրեր» ծրագրի շրջանակում Երևանում է բրիտանացի լրագրող եւ գրող Լանս Փրայսը:
Aravot.am-ը պարոն Փրայսից հետաքրքրվել է՝ ի՞նչ խորհուրդ կտա մամուլի այն քարտուղարներին, որոնք ստում են լրագրողներին: «Երբեք մի՛ խաբեք, այդ մասին գրել եմ նաեւ իմ գրքերից մեկում: Օրինակ միակ սուտը, որ ասել եմ, այն է եղել, որ երբ լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք վիճել են ֆինանսների նախարարն ու վարչապետը, ասել եմ՝ չգիտեմ: Ես մամուլի քարտուղարներին խորհուրդ կտամ երբեք չասել՝ no comment, դա ամենասարսափելի պատասխանն է»,- ասել է հայտնի լրագրողը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝