Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետության տված թունաքիմիկատից բերքն այրվել է (տեսանյութ)

Հասարակություն
92183dd4ba17a937cabaf420417e922b

Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ողջ բերքը փչացել է՝ այրվել է թունաքիմիկատներից: Գյուղացիների համար հանելուկ է` ինչ թունաքիմիկատ է պետությունն իրենց վաճառել, որ օգուտ տալու փոխարեն, հասցրեց սնանկության։

Արեւաբույր համայնքի բնակիչ Ռուզաննա Մանուկյանն ասում է. «Էդ ինչ մի ռակի բուժում է, ինչ է, որ չեն կարողանում մի դեղ արտադրեն, որ մարդիկ կարողանան իրենց տանջանքը բավարարեն, սաղ վառվավ»:

Արեւաբույրցիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ՝ հասցնում են մշակել թե միրգ, թե բանջարեղեն եւ թե համեմունքներ: Վստահեցնում են՝ իրենց բերքը մայրաքաղաքում մեծ պահանջարկ ունի, սակայն այս տարի պատկան գերատեսչությունների թեթեւ ձեռքով սխալ թունաքիմիկատներ են ստացել ու ողջ բերքը աղբը նետել. «Մեր եկամուտն ինչ է, որ մենք այդքան ֆինանս ծախսենք, թույն բերենք, 50 դրամով էլ չկարողանանք կաղամբը ծախենք: Մեռնելով ենք աշխատում»:

Տիկին Ռուզաննան միայն այս տարի պոմիդորի 5 հազար սածիլ էր դրել, սակայն անգամ մի տոննա բերք չի կարող ստանալ ու վաճառել: Անզորությունից արեւաբույրցիներն իրենց անհաջողությունները կատակի են վերածում. «Պամադա-մամադա քսենք, տանենք քաղաքացուն խաբենք, այ մարդ: Մի հատ պամադա որ քսեմ, դու որ եկար, շատ ես հասկանալու` սրա մեջ որդ կա՞, թե՞ չկա»:

Անորակ թունաքիմիկատներից ազատվելու համար արեւաբույրցին հնար է գտել, որն իր մտերիմները թույլ չեն տալիս կիրառել. «Թույնի շիշը դրել եմ էնտեղ, ասի խմեմ, տղերքը չթողեցին, ասին՝ հլը սպասի կարող է լավ լինի: Նայում եմ, ջոկում եմ, էսի պարսկական թույն է, էսի թուրքական, էնի հոլանդական, ասում են` ամերիկական ճարի, որ լավ լինի: Պատճառն այն է, որ գնում բերում ու մեզ խաբում ասում են` լավն է, հիմի պտի մարդու հոտառությունը, համի զգացողությունը պետք է այնքան լավ լինի, որ մատը տանես, տեսնես սա լավն է, նա` վատ: Եթե չէ, կգնաս, կկորես»:

Վերջում արեւաբույրցիները կառավարությանը հիշեցնում են, որ իրենց կատակների բաժակն էլ կարող է լցվել։