Երիտասարդ գիտաշխատողները՝ խնդիրների մասին
Մայր բուհի կենսաբանության ֆակուլտետի երիտասարդ գիտաշխատող Արմինե Մարգարյանի ուսումնասիրության առարկան մետաղակայուն մանրէներն են: Դրանք կիրառելի են հատկապես Հայաստանի նման հանքեր ունեցող երկրի համար:
Հայաստանում գիտության ոլորտի թիվ մեկ խնդիրն Արմինեն համարում է ցածր ֆինանսավորումը. «Պահանջվում են շատ թանկ նյութեր, որոնք շատ դժվար են ձեռք բերվում, փորձում ենք ձեռք բերել գրանտային միջամտությամբ` և դրսից, և´ ներսից, իհարկե, ներսից քիչ է»: Այդուհանդերձ փորձերը արդյունք տվել են. ներկայումս լաբորատորիան հնի կողքին ունի նաեւ ժամանակակից սարքավորումներ, սակայն ֆինանսների բացակայությունն իրենց ազդեցությունն ունեն նաեւ գիտական արդյունքների առևտրացման ոլորտում:
«PSI ընկերություն»-ից Վարդան Գևորգյանը խնդրի լուծման համար առաջարկում է դասեր քաղել արտասահմանյան առաջատար երկրներից՝ ազգային նորարարական քաղաքականություն մշակել:
Եթե նույնիսկ համապատասխան ֆինանսներ լինեն, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանի կարծիքով՝ դրանք արդյունք կտան միայն նպատակային ուղղվածության դեպքում: Երիտասարդ գիտաշխատողը առաջարկում է յուրաքանչյուր գիտական ճյուղի համար համապատասխան ռազմավարություն մշակել:
Երիտասարդների ուսումնասիրության ոլորտները թեև տարբեր են, սակայն մատնանշած խնդիրը մեկն է` պետությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի գիտությանը, ինչը չի անում:
Մանրամասները տեսանյութում` քիչ անց: