Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Զաքարյանի տունը հուսալի ձեռքերում չէ

Հասարակություն
d686b299f6e3efa14310edaab7676e86

Երջանկահիշատակ Լուսինե Զաքարյան եւ Խորեն Պալյան երախտավոր զույգի Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանի ժառանգորդ պետք է ճանաչվի պետությունը, եւ այն կդառնա թանգարան։ Հանրային խորհրդի Մշակույթի հանձնաժողովի անդամներն այսօր որոշեցին հայցադիմում ներկայացնել դատարան, իսկ նրանց նման խնդրանքով ց դիմել էր Խորեն Պալյանի հոգեզավակ Վարդուհի Սուքիասյանը։

«Պետք է վերադարձվի տնից վերցված ամբողջ ժառանգությունը, ձայնագրությունները, ձեռագրերը եւ շատ ու շատ արժեքավոր իրեր, որոնք պատկանել են այդ զույգին»,- նշում է նա։

Վարդուհի Սուքիասյանի խոսքերով՝ Խորեն Պալյանի եղբոր տղան՝ Րաֆֆի Պալյանը, թեեւ ճանաչվել է տան ժառանգորդ, սակայն իրեն բարեխիղճ չի դրսեւորել, եւ բնակարանն արդեն 7 տարի է՝ ավերվել եւ ավերվում է։

Վարդուհի Սուքիասյանը նշում է, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն հուսադրող պատասխան չի ստացել. «Նշվում էր, որ սա մասնավոր սեփականություն է եւ քանի դեռ նրանք չեն դիմել պետությանը, պետությունը ոչինչ անել չի կարող»։

Այսօր հանձնաժողովը որոշեց նաեւ քննարկման ներկայացնել հայտնի դերասան Կիմ Երիցյանի հուշարձանը կանգնեցնելու հարցը։ Հանձնաժողովի անդամները նշեցին, որ Հայաստանում չկա մի մարդ, ով դեմ կլինի դրան եւ առաջարկեցին, բոլոր դերասանների արձանները կանգնեցնել Սունդուկյանի անվան թատրոնի այգում։