Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաբարձրահասակ մարդու երազանքը (տեսանյութ)

Հասարակություն
30a4911127ce0809e407b65f0b5b9314

Առանց աստիճանավանդակի կամ աթոռի օգնության լամպ փոխելը գուցե շատերի երազանքն է, բայց ոչ՝ Արշավիրինը։ Ծնողները երբեք չէին կարծում, որ որդին կարող է այսքան բարձրահասակ լինել՝ 2 մետր 30 սմ։ Իր հասակակիցներից Արշավիրը սկսել է առանձնանալ 15 տարեկանից հետո, երբ արդեն հատեց 2 մետրի սահմանը։ «Ահավոր դժվարություններա առաջացնում, օրինակ երթուղայինի մեջ, շատը օգտվում եմ ավտոբուսներից։ Ճիշտա պլյուսներ էլ կան, բայց մինուսներն ավելի շատ են»։ Հայաստանի ամենաբարձրահասակ տղան, իր հասակն առավելություն չի համարում։ Դեռ ավելին՝ դժգոհում է՝ բացասական հետեւանքներն ավելի շատ են։ Ասում է՝ լրացուցիչ ուշադրություն է գրավում, իսկ աշխատանք գտնելու փորձերը ապարդյուն են անցնում։ «Ֆինանսիստ եմ, ուզում եմ էդ գծով աշխատեմ, փորձ չունեմ։ Աշխատել եմ անվտանգության ոլորտում, բայց...»։ Առաջին հայացքից բասկետբոլիստի տվյալներ ունեցող Արշավիրը շատ բարձր հասակի պատճառով սպորտում էլ չկարողացավ հասնել հաջողությունների։ Իսկ ընկերուհի ունենալու մասին արդեն քիչ է մտածում։ Արշավիրը համոզված է, որ եթե նա ապրեր ուրիշ երկրում, իրեն բազմաթիվ արտոնություններ կտային, սակայն՝ ոչ Հայաստանում։ Այստեղ երիտասարդին միայն լավ ճանաչում են՝ Դյութազնագրքի տղան է ու խնդրում են նրա հետ լուսանկարվել;։ Իսկ մինչ ամուսնությունը Արշավիրը երազում է իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու եւ իր հասակին համապատասխան ավտոմեքենա ունենալու մասին։