Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսակյան 3-ը փլուզվում է (տեսանյութ)

Հասարակություն
45ad2283dc70e0a5820d5beeaf63767a

Սիսակյան 3 շենքի բնակիչներրը կրկին խուճապի մեջ են։ 4-րդ կարգի վթարային շենքը բոլորի աչքի առաջ փլվում է։ Ջրից ուռած եւ խարխլված պատերն այլեւս ի վիճակի չեն կանգնել;

«Այսօր առավոտյան էլի փլուզումա տեղի ունեցել, մեր տակի հարեւանը զանգահարեց ասեց քարերա ընկել, դուրս եկանք տեսանք էս վիճակնա»,- ասում է Քորաչյան Լիլիթը։

Փլուզումը կանխելու միակ միջոցը ջրի հոսքը դադարեցնելն է։ Հոսող ջուրն առաջին հերթին լցվում է առաջին հարկի բնակիչ Սվետլանայի տուն։ Նա երբեմն փակում է ջուրը, սակայն այդ դեպքում ողջ շենքը ջրազրկվում է։

Անելանելի վիճակից դուրս գալու համար բնակիչները դիմել են բոլոր հնարավոր կառույցներին; Վերջին հանդիպումը քաղաքապետարանում է եղել։
«Պարոն Նիկոյանի կողմից առաջ քաշվեց՝ վիճակահանության սկզբունքով փուլային վերաբնակեցում սկսվի, ինչը չի բխում արդարության սկզբունքից, քանի որ 4-րդ կարգի վթարային շենքը ունի առավել վթարված մուտք»,- իրավիճակը ներկայացնում է Ասպրամ Հայրապետյանը։

Սիսակյան 3 հասցեի բնակիչներն իրենց խնդիրները մի կողմ են դրել եւ այսօր վիճում են, թե ում բնակարանն է ավելի վտանգավոր։ Քաղաքապետարանն էլ բնակիչների առաջարկը ընդունելու համար նրանցից սեյսմիկ ծառայության վավերացում է պահանջել։ Այսօր բնակիչներն այդ փաստաթղթի հետեւից գնացել են Սեյսմիկ ծառայություն, սակայն.
«Հրաժարվեցին տալ համապատասխան փաստաթուղթը, ասեցին, որ Սիսակյան 3 շենքը պատկանում է Երեւան քաղաքին, եւ քաղաքապետարանը իրավունք ունի պահանջելու սեյսմիկից անհրաժեշտ փաստաթուղթ»,- պատմում են բնակիչները։

Փաստաթուղթը չստացան, քաղաքապետարանի հետ էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Իսկ կյանքը Սիսակյան 3 հասցեում օրեցօր ավելի անտանելի է դառնում։

Ի դեպ, շենքում փլուզումներն այլեւս չեն զարմացնում նաեւ երեխաներին։ Նրանք հավաքում են թափված քարերն ու չափում, թե որն է ավելի մեծ։

Դիտեք նաեւ տեսանյութը