A
A
Ուղիղ եթեր. Ադրբեջանի ընտրությունները
Հոկտեմբերի 1-ին՝ ժ. 13:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ Ադբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:
Քննարկման բանախոսներն են Հայաստանից՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ Ադրբեջանից՝ քաղաքագետ Արիֆ Յունուսը, ով ասուլիսին կմիանա տեսազանգի միջոցով:
Բանախոսները կներկայացնեն իրենց դիտարկումները, թե տարածաշրջանի վրա ինչպես կանդրադառնան հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, իրավիճակը և հնարավոր զարգացումները Սիրիայում և այլն: