Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկերչության ոլորտը անկում է ապրում»

Հասարակություն
814be00db5391f76c3013db0124e7bb1

Ոսկերչության ոլորտը անկում է ապրում: Կարծում է ոսկերիչ Ռոբերտ Ղարիբյանը: Նա երկու տասնամյակից ավելի ոսկերչությամբ է զբաղվում. «Արտադրության կուլտուրա ենք կորցնում, բոլորը վազում են փողի ետևից՝ որակին չեն հետևում»,- նշում է նա:

Նախկին տնտեսագետն ու ներկայիս ոսկերիչը հավելում է, որ երիտասարդները շահագրգռված չեն այս արվեստով: Սա անկման գլխավոր պատճառն է:

Ոչ միայն ոսկերչությամբ աշխատելն է ոչ շահավետ, այլ նաև այս արվեստը սովորեցնելը՝ համոզված է պարոն Ղարիբյանը. «Քոլեջներ կան, բայց դրանցում դասավանդող վարպետների աշխատավարձերը էնքան ցածր ա, որ լուրջ վարպետներ չեն գնում քոլեջներ»:

Ռոբերտ Ղազարյանի որդին նույնպես հետաքրքրված է ոսկերչությամբ: Նա նշում է, որ այս արվեստն իրեն տալիս է ինքնավստահություն և արարելու հնարավորություններ:

Հայկական ոսկերչության նախկին փայլը վերականգնելու համար երիտասարդներն ու ավագները առաջարկում են պետական մոտեցում ցուցաբերել, առանց դրա հնարավոր չէ։

«Սրան պետական միջնորդության ա պետք, պարտադիր, որ պետությունը զբաղվի դրանով: Մենք միշտ փայլել ենք ոսկերչությամբ ու հիմա մեր փայլուն ոսկերչությունը անկում ա ապրում»,- ասում է Ռուդոլֆ Շահբազյանը: