Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկներ ՀԴԿ-ից

Հասարակություն
e826f1b7777c071a06ffbc33f38865ab

Ձևավորվել է 40-ից ավելի հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնող խումբ, որոնք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թ. 57 Օրենքը չեղյալ հայտարարելու առաջարկով դիմում էին նախապատրաստել ՀՀ Աազգային Ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին և ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարներին:

Այսօր ԱԺ նախագահն ընդունել է նախաձեռնության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Ա.Սարգսյանը, "Համահայկական ծնողական կոմիտե" նախաձեռնության համակարգող Ա.Բոշյանը, "Հայասպետ" հաղորդաշարի հեղինակ և վարող Կ.Տոնոյանը, գրող-հրապարակախոս Լ.Ավետիսյանը:

Կայացել է շահագրգիռ զրույց, որին մասնակցել են նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովների նախագահները: Որոշվել է շարունակել քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ և լսումներ կազմակերպել ԱԺ-ում` վիճահարույց «գենդեր» «գենդերային հարաբերություններ» հասկացությունները օրենքից հանելու համար:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը ԱԺ նախագահին է հանձնել նաև փախստականներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ կուսակցությանն ուղղված դիմումները, որոնցում մասնավորապես պահանջ է դրված 2014 թվականից սկսած պետական բյուջեում նախատեսել առնվազն 4մլրդ. դրամ` փախստականների համար բնակելի շենքեր կառուցելու նպատակով:


Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
մամուլի ծառայություն