Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատավարձերը բարձրացել են

Հասարակություն
d9118afe99f822ce9c2f5dc21fbfbb92

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների միջին ամսեկան աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 11%-ով: 2012 թվականի հունվար-օգոստոսին գրանցված 176 705 դրամի դիմաց՝ 2013 թվականի ութ ամիսների արդյունքներով միջին աշխատավարձի չափը հասել է 196 043 դրամի:

Միևնույն ժամանակ 2013 թվականի օգոստոսի արդյունքներով՝ երկաթուղայինների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 192 238 դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 182 222 դրամի դիմաց: Այսպիսով՝ աճը կազմում է 7%:

Հարկ է նշել, որ ՀԿԵ անձնակազմի աշխատավարձի չափերն ու աճի տեմպերը գերազանցում են հանրապետական ցուցանիշները: Այսպես, միջին ամսեկան աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին կազմել է 145 795 դրամ, ինչը 3,7%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Իսկ 2013 թվականի օգոստոսին աշխատավարձն աճել է 5,1%՝ կազմելով 149 725 դրամ:
Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,4 տոկոս, հասնելով 186 935 դրամի: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,1 տոկոս՝ մինչև 179 772 դրամ:

Հիշեցնենք՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները նախորդ շաբաթ դուրս էին եկել գործադուլի։
Նրանք բողոքում էին մասնաճյուղի տնօրենին աշխատանքից ազատելու եւ վեց ամիսների աշխատավարձի միայն կեսը վճարելու դեմ: