Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Խաչատրյանը թաքցրեց որդու գտնվելու վայրը

Հասարակություն
e13e34c20c56e6bf03c85aa5eb6a0082

«Ա1+»-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց մեր հարցին՝ զարմանալով, թե ինչներիս է պետք իմանալ՝ իր տղան Հայաստանո՞ւմ է, թե՞ արտերկրում։

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջերս որոշում է կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Սուրիկ Խաչատրյանը, սակայն, հայտնեց իր գտնվելու վայրը.«Ես այս պահին Երևանում եմ, Սյունիք էլ եմ գնում, համ էնտեղ եմ, համ էստեղ»։