Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում. դեսպան Ջոնաթան Էյվսի ասուլիսը (տեսանյութ)

Հասարակություն
0509a7c515e301cf57c5cccbb2434ce1

Սեպտեմբերի 30-ին՝ ժ. 15:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսի /Jonathan Aves/ մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում կմեկնարկեն Բրիտանիայի օրերի միջոցառումները:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր՝ "Britain is..." խորագրով:

Դեսպան Ջոնաթան Էյվսը կներկայացնի մեկամսյա միջոցառումների նպատակը, ծրագիրը, սպասվող հյուրերին, ովքեր կներկայացնեն Բրիտանիայի տարբեր ոլորտներ՝ արվեստ, կրթություն, սպորտ, լրագրություն: Տեղի են ունենալու բացօթյա համերգներ, ֆիլմերի դիտումներ, ներկայացումներ, սեմինարներ: