Քահանան արժանահավատ չի համարում փաստը
Շաբաթ օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 7 երեխաների Մկրտության արարողությունը։
«Կողմնակի» անձանց մուտքը, հիշեցնենք, արգելված էր։
Թեման հանգստյան օրերին բուռն քննարկումների առիթ էր դարձել հանրության շրջանում։ Սոցիալական ցանցերը ողողված էին արարողության նկարներով ու քննադատություններով. «Եկեղեցին ռեստորան չէ, որ փակես», « Ոչ ոք Աստծո տունը փակելու իրավունք չունի» եւ այլն։
«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք Մկրտության արարողությունների ժամանակ եկեղեցին պետք է փակ լինի, ինչպես փակել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը արժանահավատ չհամարեց այդ լուրը՝ նշելով, որ եկեղեցին բոլորիս տունն է:
Ի դեպ, եկեղեցու սպասավորներից մեկն էլ Մկրտության պահին, տեղեկանալով, որ լրագրող կար ներսում, խնդրում էր չզբաղվել «պրովոկացիաներով»: