Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկտոր Սողոմոնյանը հերքում է

Հասարակություն
6625f226c9c0f2a75bc50003c6171115

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքեց մամուլում տպագրված այն լուրերը, թե քաշքշուկ է տեղի ունեցել իր, մի քաղաքացու եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջեւ։ Իբր հետիոտնի համար չթույլատրված հատվածով մի քաղաքացի է անցել ու քիչ է մնացել, որ հայտնվի Վ. Սողոմոնյանի մեքենայի տակ։
«Դա իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ լուրերը»,- «Ա1+»-ին ասաց նա։

Նշենք, որ կայքերից մեկը գրել ու սոցցանցերում տարածել էր վերոնշյալ սցենարով մի լուր։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։