Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարները չլսեցին քաղաքացիներին (տեսանյութ)

Հասարակություն
7cd01a1c4417f409a48037f58ed4853d

Այսօր, մինչ կառավարության ներսում սոցիալական հարցեր էին քննարկում, դրսում քաղաքացիները բողոքում էին հենց այդ խնդիրներից։

Նրանցից Սուսաննա Գաբրիելյանը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից եկել էր Երեւան` ասելու, որ եկեղեցին ցանկանում է իրենից խլել սեփական հողը:

Կառավարության դիմաց էին նաև Երեւանի Հյուսիսային պողոտայի` Լալայանց, Տերյան և Պուշկին փողոցների շենքերի նախկին բնակիչները` շուրջ 20 հոգի:

Այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից որեւէ մեկին չհաջողվեց հանդիպել Կառավարության անդամներին, նիստից հետո պաշտոնյանները շտապ հեռացան:

Մանրամասները` տեսանյութում: