Քաղաքական ուժերն իրենց սպառել են
«Ա1+»-ն այսօր հետաքրքրվեց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանից, թե արդյոք Նախախորհրդարանը պատրաստվո՞ւմ է համագործակցել որևէ քաղաքական կուսակցության հետ կամ ստացե՞լ է համագործակցության առաջարկ. «Մենք համագործակցության կողմ ենք և համագործակցությունը տեսնում ենք ոչ թե այս կամ այն ուժի շուրջ, այլ ձեռագրի շուրջ»,- նշեց նա։
Պարոն Սեֆիլյանն ընդգծեց, որ Նախախորհրդարանը հասկանում է, որ գործող քաղաքական ուժերն իրենց արդեն սպառել են, ուստի իրենք խնդիր չեն դրել համագործակցել կոնկրետ ուժի ղեկավարների հետ. «Սա չի նշանակում, թե այս կամ այն կուսակցության անդամի հետ չենք համագործակցի։ Յուրաքանչուր կուսակցությունում կան ազնիվ մարդիկ, որոնք իհարկե ղեկավարներ չեն, որոնց մենք պետք է գտնենք»։
Ըստ նրա անցել է այս ռեժիմին տարիներ շարունակ ծառայած կուսակցությունների ժամանակը. «Պետք է ձևավորվի նոր առողջ կորիզ, որը պետք դառնա համախմբող ու պայքարը արդար ճանապարհով դեպի հաղթանակ տանող միակ ուժը»,- եզրափակեց նա։