Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկին փորձել են կաշառել»

Հասարակություն
4e7056c74a21a983ae685a166bb6ab9e

«Մեր խնդիրների լուծումը նեխած քաղաքական դաշտում չէ, այլ դրանից դուրս ձևավորվող դաշտի մեջ»,-անդրադառնալով վերջին երեք ամիսներին ծավալվող քաղաքացիական պայքարին՝ նշում է Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա ընդգծում է հատկապես տրանսպորտի թանկացման դեմ պայքարը, որն ըստ նրա եկավ ապացուցելու, որ մենք չենք կորցրել համախմբվելու մեր կարողությունը.«Դրան հետևեց Կոմիտաս 5-ում ծավալվող պայքարը, ծածկած շուկան, ու հակառակորդն անցավ հարձակման»: Պարոն Սեֆիլյանը հպարտությամբ է նկատում, որ այդ հարձակումները ոչ մի պտուղ չեն տվել. «Իշխանությունը անցավ երիտասարդներին ճնշելու ու բռնության ենթարկելու իր վաղեմի քաղաքականությանը, բայց իրենք էլ տեսան, որ դա չի օգնում»:

Պարոն Սեֆիլյանը կառավարող կրիմինալ համակարգի հալածանքի գագաթնակետն է համարում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալումը. «Սա քաղաքական հալածանք է, ես գիտեմ, որ անգամ փորձել են կաշառել նրան»: Նա ցավով է նկատում, որ այսօր չկա քաղաքական այն ուժը, որն ունի հեղինակություն ու կարող է համախմբող դեր խաղալ. «Իշխանությունը սկսել է որպես հեղինակային շրջանակ օգտագործել ազատամարտիկներին, կաշառել նրանց, ու ցավալի է, որ ազատամարտիկները, ինչպես իմացա, սկսել են հանդիպումներ ունենալ, քննարկումներ՝ անգամ օլիգարխների հետ, «ընդդիմադիր» որոշ ներկայացուցիչների, որոնց պայքարը միշտ զրո է եղել , ես հորդորում եմ նրանց դուրս գալ այդ ճահիճից»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները վերջերս հանդիպել էին Գագիկ Ծառուկյանին, իսկ դրանից վաղ՝ որոշ ընդդիմադիր ուժերի։

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն էլ նկատում է, որ իշխանությունը նաև ակտիվ քայլեր է անում՝ սեպ խրելու սփյուռքահայերի ու հայերի միջև. «Ծածկած շուկայի պայքարի ընթացքում պարզ երևում էր, որ երեսփոխան Սամվել Ալեքսանյանի, այսպես ասած, կողմնակիցներն ընդգծված անհանդուրժող վերաբերմունք ունեին սփյուռքահայերի նկատմամբ:

Նպատակը մեկն է՝պառակտիր, որ տիրես»,- եզրափակեց նա: