Ո՞վ է հարձակվել Ս. Հովհաննիսյանի վրա
Սեպտեմբերի 24-ի երեկոյան անհայտ անձինք Զեյթունում հարձակվել են «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա: Սևակ Հովհաննիսյանի խոսքերով, 5-6 անհայտ անձինք մի քանի հարված են հասցրել իր դեմքին և որովայնի հատվածին, նաև սպառնացել են՝ «դադարեցրու գործողությունը, թե չէ ավելի վատ կլինի»:
«Առավոտի» հետ զրույցում Սևակ Հովհաննիսյանը խոստովանեց, որ հարձակման մեջ կասկածում է կրոնական կազմակերպության անդամներին. «Ես ուրիշ, կոպիտ ասած, թշնամի չունեմ: Մի տարի առաջ կրոնական կազմակերպություններից մեկի ղեկավարը անձամբ ինձ սպառնացել է և մեկ տարի առաջ նորից հարձակում է եղել: Վերջերս մենք ահագին փաստեր ենք ձեռք բերել «Կյանքի խոսքի», «Խորանի» և մի շարք այլ կազմակերպությունների մասին, որոնք պատրաստում էինք հրապարակել: Ամեն դեպքում, ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ում կողմից է հարձակումը նախատեսված, բայց, միանշանակ, աղանդավորների կողմից է»:
Առավել մանրամասն՝ այստեղ
/