Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործողություններ ընդդիմադիրների դեմ» (տեսանյութ)

Հասարակություն
d9ab2353009ac6f75efb3892dc629949

«Ռադիո Հայ»-ը այսօր դատարկ էր, եթերն էլ չի թարմացվի մինչև հոկտեմբերի 4-ը: Խմբագրությունը գործադուլ է հայտարարել, այն կապված է կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի որոշման հետ, ըստ որի` «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում և ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվեն տարաբնույթ չափագրումներ: «Ռադիո Հայ»-ի պարագայում չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 01.01.2009 թվականից։

Ռադիոկայանի աշխատակազմը գտնում է, որ կոմիտեի գործողությունները անօրինական են. «Ստուգման հանձնարարականում պիտի հստակ նշված լինի` ինչն է ստուգվում, որն է չափագրման առարկան: Բացի այդ, մեր քննարկումները ստուգման հանձնաժողովի անդամների հետ նաև ի հայտ բերեցին այն փաստը, որ նույնիսկ անդամները չէին պատկերացնում` ինչը պիտի չափագրել»,- նշեց պարոն Ղուկասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ռադիոկայանի տնօրինությունն օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրություն իրականացնել և գտնում է, որ այն ունի քաղաքական ենթատեքստ:

Առավել ևս, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել նաև ռադիոկայանի տնօրեն Անահիտ Թարխանյանին պատկանող «Ա-3 Ճարտարապետներ» ընկերությունում։ «Վարչախումբը սկսել է գործողություններ քաղաքացիական և ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ և դասական գործիքն է միշտ եղել հարկային հետապնդումները»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը:

Մինչև հոկտեմբերի 4-ը ռադիոկայանը կաշխատի նախօրոք պլանավորված եթերով: Եթերը կդադարեցվի միայն կեսօրից հետո` 12-13-ն ընկած ժամանակահատվածում: «Քանի որ աշխատակազմը բացակայում է, մենք նոր ծրագրեր չենք ստեղծի, այլ կհեռարձակենք նախօրոք պլանավորված եթերով»,- ասաց «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վարուժան Գաբրիելյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի տնտեսական հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ ստուգումներ իրականացնելիս պետք է հստակ նշված լինեն դրանց ժամկետները և նպատակը, հակառակ դեպքում ստուգումները չեն համապատասխանի օրենքի պահանջներին: Այդուհանդերձ, պարոն Գրիգորյանը գտավ, որ գնահատական տալը դեռևս ճիշտ չէ, քանի դեռ հստակ տեղեկություն չունեն:

 

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ այստեղ