Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր.օրենսդրական բարեփոխումներ (տեսանյութ)

Հասարակություն
0509a7c515e301cf57c5cccbb2434ce1

Սեպտեմբերի 26-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի մամուլի ասուլիս՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեության և Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսն է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սկոթ Յակոբսը /Scott Jacobs/:

Առաջատար փորձագետ Սքոթ Յակոբսը գործարար բարենպաստ միջավայր ստեղծելու և կարգավորիչ բարեփոխումներ իրականացնելու շուրջ 25 տարվա փորձ ունի: Նա կարգավորիչ բարեփոխումների ծրագրեր է իրականացրել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի շուրջ 75 երկրում: Յակոբսը Կարգավորման ազդեցության գնահատում (RIA) է իրականացրել աշխարհի շուրջ 45 երկրում: Այժմ Հայաստանում իրականացվող կարգավորիչ բարեփոխումների գիլյոտին ծրագրի միջազգային փորձագետ է:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն արդեն կառավարությանը բարեփոխումների առաջարկներ է ներկայացրել հանրային ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն), տրասնպորտի (մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ, կանոնավոր ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ) և առողջապահության (դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորում, բուժօգնություն և սպասարկում) ոլորտներում, ինչի արդյունքում կրճատվել են քաղաքացուց և բիզնեսից՝ պետության հետ հարաբերվելու համար պահանջվող ժամանակ և գումարներ:

Այժմ միջազգային փորձագետ Սքոթ Յակոբսի խորհրդատվությամբ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում իրականացվում է ծախսերի գնահատում՝ գիլյոտինի գործունեությունը թվերով տեսանելի դարձնելու նպատակով:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր բարեփոխումներն իրականացնում է կարգավորող 32 մարմինների՝ նախարարությունների, այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Բարեփոխումների առաջարկները ներկայացվում են ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդին, որտեղ հավանության արժանանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են կառավարության քննարկմանը: