A
A
Ի՞նչ է լսել Վարդան Ղուկասյանը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում սանիտարահիգիենիկ ստուգումներ են արվում։ Պատճառը, ըստ լուրերի, հաճախորդների բողոքներն են։ Վարդան Ղուկասյանի պատասխանի ոճը չտարբերվեց նախորդներից։
«Ոչ նման բան չկա, ո՞վ է ասում: Ձեզ մոտ է սանիտարահիգիենիկ ստուգումներ, ձեր կառույցում, ձեր հեռուստաընկերությունում, ես էդպես եմ իմացել, էստեղ էդպես են խոսում։ Ժողովուրդը էդպես է խոսում։ Ա պլյուս մեկում, ասում են, ինչ-որ սանիտարահիգիենիկ ստուգումներ են անցկացվում»,-ասաց Վարդան Ղուկասյանը։