Միխայիլ Բաղդասարովը զայրացած է
«Արմավիայի» սեփականատերը հրամայել է չվճարել այն անձանց աշխատավարձերը, ովքեր դատարան են դիմել հավելավճարներ ստանալու պահանջով: «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին դուր չի գալիս, որ նախկին աշխատակիցներն իր առջեւ պահանջ են դնում, ընդ որում՝ պահանջը միանգամայն օրինական է. ավիաընկերության նախկին բորտուղեկցորդները պահանջում են աշխատած 3 տարվա իրենց հավելավճարները:
«Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» մի խումբ աշխատակիցներ պատմեցին, որ Բաղդասարովն այն աստիճան է զայրացել իր նախկին աշխատողների վրա, որ հրամայել է մոտ 20 բորտուղեկցորդների աշխատավարձերը չվճարել, ինչ է թե՝ նրանք դիմել են դատարան՝ «Արմավիայից» իրենց օրապահիկները ստանալու համար: «Բաղդասարովը էնպես է կատաղել, որ տնօրինությանն ասել է՝ դրանցից ոչ մեկի աշխատավարձերը չտաք: Երբ այս լուրը մեզ հասավ, հավատներս չէր գալիս, գնացինք գրասենյակ՝ ճշտելու, տնօրեններից մեկն ասաց՝ վերեւից հրաման կա, մենք մեղք չունենք:
Հիմա մնացածներին մարտ-ապրիլի աշխատավարձերը վճարել են, մենք գնացինք՝ ստանալու, չտվեցին»,-«Առավոտին» վստահեցրին «Արմավիայի» մի խումբ նախկին աշխատակիցներ: Նրանց պատմելով՝ դատարան դիմելու մտադրություն սկզբում չեն ունեցել, բայց նրանց դատական կարգով հավելավճարները ստանալու հորդորը եղել է աշխատանքի պետական տեսչությունից եւ ՀՀ նախագահի աշխատակազմից, եւ կարծել են, որ 2 պետական համակարգից եթե նման հորդոր են անում, դա գուցե միակ ելքն է իրենց վաստակածը ստանալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝