Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են եզդիների խնդիրները

Հասարակություն
2c6188787552dc5e8c0c437f027fb945

Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի մի շարք անդամների Ազգային Ժողովում ընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանում ապրող եզդիները` մասնավորապես Սադոնց գյուղում ժամանակին գործած անօրինական մանկապարտեզի խնդիրը, որտեղ նաև կրոնական քարոզչություն է իրականացվել:

Պատգամավորները վստահեցրին, որ անհրաժեշտ փաստերը առկայության դեպքում նրանք անպայման կբարձրաձայնեն խնդիրը: Պատգամավորների հետ քննարկվեց նաև, թե ինչ ճանապարհներով ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացված լինել ընտրովի մարմիններում: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևոր համարեց ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ընտրովի մարմիններում, սակայն կարծում է, որ հարցի լուծումը կարող է լինել այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունները միասնական առաջարկ ներկայացնեն:

Կողմերը քննարկեցին նաև Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների հարցը և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում խնդիրը կբարձրաձայնի միջազգային հանդիպումների ընթացքում:

Սինջար եզդիների ազգային միավորում