Հայց՝ ընդդեմ Ռոբերտ Ամիրխանյանի
Ըստ կանոնադրության՝ համագումարը պետք է կազմակերպվի երկու տարին մեկ, այնինչ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ։
Մարտին Վարդազարյան, Լեւոն Չաուշյան, Արամ Սաթյան, Վարդան Աճեմյան, Վահրամ Բաբայան. Անվանի այս կոմպոզիտորները 3 օր առաջ հայց են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի։
Նրանք հայցադիմումով պահանջում են Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին պարտավորեցնել 14 օրյա ժամկետում արտահերթ համագումար հրավիրել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց կոմպոզիտորների շահերը ներկայացնող Կարեն Մանուչարյանը։
Նրա խոսքերով՝ 5 կոմպոզիտորների հայցադիմումին միացել են նաեւ մյուս 43-ը։ Նրանք նշում են, որ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները։ Ըստ կանոնադրության՝ համագումարը պետք է կազմակերպվի երկու տարին մեկ, այնինչ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ։
Ռոբերտ Ամիրխանյանը, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Կոմպոզիտորների միության համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։